երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կարծում ենք՝ որոշակի հաջողություններ կունենանք. փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին

Կարծում ենք՝ որոշակի հաջողություններ կունենանք. փոխոստիկանապետը՝ Բաղրամյան պողոտան բացելու մասին

Ոստիկանությունը նույնպես մտահոգված է ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքով: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: 

Նա նշեց, որ նման միջոցառումները ոտնահարում են այլ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես՝ նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Ֆիդանյանն ասաց, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելով՝ գերծանրաբեռնված է այլ փողոցների երթևեկությունը:

«Ոստիկանությունը փորձում է երկխոսության միջոցով լուծումները գտնել, կարծում ենք՝ որոշակի հաջողություններ այդ առումով կունենանք»,- ընդգծեց փոխոստիկանապետը: 

  • Կիսվել: