շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Կարծում եմ՝ Զոհրաբյանն այլևս չի էլ ուզում լինել հանձնաժողովի նախագահ․ Հայկ Կոնջորյան

Կարծում եմ՝ Զոհրաբյանն այլևս չի էլ ուզում լինել հանձնաժողովի նախագահ․ Հայկ Կոնջորյան

Այն արտահայտությունն ու գրառումները, որոնք իրեն թույլ է տվել Զոհրաբյանը, ծրագրված կերպով քաղաքական դաշտում այսօր զարգացող մի նարատիվ է, որը շատ վտանգավոր և կործանարար կարող է լինել: Այս մասին այսօր ԱԺ աևտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց իմքայլական Հայկ Կոնջորյանը։ 

«Այդ նարատիվը՝ ժողովրդին՝ իշխանություն ձևավորողի իրավունքից զրկելու նարատիվ է: Ես պատկերացնում էի, որ տիկին Զոհրաբյանը ինքը պետք է լիներ այն անձը, ով հենց իր համախոհների կողմից ժողովրդին ժեխ ասելու նարատիվի դեմը պետք է առներ՝ հանդես գալով որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ»,- նշեց Կոնջորյանը:

Կոնջորյանը նաև ընդգծեց, որ աշտպանել մարդու իրավունքները՝ նշանակում է պաշտպանել նրանց իրավունքները, ովքեր տարբերվում են քեզանից

«Հեշտ է սիրել քո համախոհին, հեշտ է համաձայն լինել քո համախոհի հետ, բայց այն անձը կամ անձինք, ովքեր իրենց կարգավիճակի բերումով կոչված են պաշտպանելու մարդկանց իրավունքները, նշանակում է, որ առաջին հերթին կոչված են պաշտպանելու այն մարդկանց իրավունքները, ովքեր նաև իրենց նման չեն: Եվ առաջին հերթին՝ պաշտպանել մարդու իրավունքները՝ նշանակում է պաշտպանել նրանց իրավունքները, ովքեր տարբերվում են քեզանից»,- ասաց նա։

 

  • Կիսվել: