ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2016 թվականի քառօրյա պատերազմի եզրակացությունն ամբողջությամբ պետք է հասանելի լինի բոլորին․ Անդրանիկ Քոչարյան

2016 թվականի քառօրյա պատերազմի եզրակացությունն ամբողջությամբ պետք է հասանելի լինի բոլորին․ Անդրանիկ Քոչարյան

Ես կարծում եմ, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի եզրակացությունն ամբողջությամբ պետք է հասանելի լինի բոլորին։ Այս ամսին այսօր հայտարեց ապրիլյան քառօրյա  պատերազմի անգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Հարցին, թե Եերբ զեկույցը կմտնի ԱԺ նիստերի օրակարգ, Քոարյանը պատասպանեց․ «Կարծում եմ, որ  մյուս շաբաթ դրա լուծման հեռանկարը մենք կտեսնենք, որովհետեւ հիմա այնտեղ որոշվում է՝ գաղտնիության բաղադրիչը որքան է: Քննիչ հանձնաժողովն իր 97 էջանոց եզրակացությունն ուղարկել է ԱԺ նախագահին»։

Նշենք, որ  հանձնաժողովի եզրակացությունը 2020թ. նոյեմբերի 20–ին ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Սակայն այս պահի դրությամբ օրակարգային հարցերում այս զեկույցը չկա։ 

Ինչ վերաբերվում է զեկույցի այս կամ այն մասի գաղտնի լինելուն, Քոչարյանն ասաց, որ այս մասով պատկան մարմինները պետք է իրենց եզրակացությունները տան:

«Պատկան մարմիններն են Պաշտպանության նախարարությունը, հետախուզական մարմինները: Նրանք նայում են, թե որ մասերը պետք է անջատել, որոնք՝ ոչ։  Հատկապես այս պատերազմից հետո, ես կարծում եմ, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի եզրակացությունն ամբողջությամբ պետք է հասանելի լինի բոլորին»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: