երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք պետք է ՀՀ ղեկավար այլևս չլինի. Վազգեն Մանուկյան

Կարծում եմ՝ նախկին նախագահներից ոչ ոք պետք է ՀՀ ղեկավար այլևս չլինի. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ երեկ ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։

«Պետք է տարբեր կառույցների ներկայացուցիչներ լինեն, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում, ինչպես է լինելու։ Մեզ ասացին, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին դեմ է, մանավանդ Արցախի դեպքերից հետո, քանի որ դա վերջին  կաթիլն էր։ Բայց պետք է ժողովրդին համախմբելով գնալ։ Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նա նշեց, որ հավակնություն չունի պաշտոն ստանալու, սակայն կարծում է, որ նախկին նախագահներից ոչ ոք այլևս ՀՀ ղեկավար չպետք է լինեն։

Նշենք, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են ընթանում: Մասնավորապես, փակվել են Մյասնիկյան պողոտան, Սարյան փողոցը: Անդրանիկ Թեւանյանին բերման են ենթարկել  Բուզանդի փողոցին:

 

  • Կիսվել: