շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարճ ժամանակում Ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ. Սաղաթելյան

Կարճ ժամանակում Ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ. Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ իր և մի քանի այլ պատգամավորների հանդիպման արդյունքները:

՛՛- 37 դեպքերի առնչությամբ ընթանում է ծառայողական քննություն

- 10 դեպք ուսումնասիրվում է

- Հարուցվել է ավելի քան 10 քրեական գործ

- Կասեցվել է մեկ ոստիկանի գործունեություն

- Ոստիկանության կողմից ավտոերթերի ընթացքում տուգանային հրապարակ տարված և այնտեղ մինչ օրս ապօրինի պահվող մոտ 80 մեքենա կվերադարձվեն մեր արժանապատիվ քաղաքացիներին։

Նշեմ նաև, որ կարճ ժամանակում Ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ, պարզաբանում կներկայացնի քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած ապօրինությունների յուրաքանչյուր դեպքի մասին, ինչպես նաև կտեղեկացնի ծառայողական քննությունների արդյունքում կայացրած որոշումների մասին՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաղաթելյանն ու ընդդիմադիր մի քանի այլ պատգամավորներ հանդիպել և իրենց պահանջներն են ներկայացրել ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Նրանք նշել են, որ ոստիկանությանը իրենց ներկայացրած պահանջների հիմնական մասը բավարարվել է:

  • Կիսվել: