երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն

«Կարող եք շարունակել հաչալ», «Ղալլաթ ա անում». «Ձեր ականջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի»․ Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանուն

Երևանի ավագանու նիստի ժամանակ թեժ բանավեճ տեղի ունեցավ ավագանու ընդդիմադիր անդամների և քաղաքապետի միջև։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, թե բացի այն, որ ամեն գերեզման ունի իր հսկիչը, կենտրոնական ապարատում ևս 8 հսկիչի հաստիք է առաջացել նաև աշխատավարձերի շեշտակի բարձրացում և այդ ամենը քաղաքի բյուջեի հաշվին, մրցույթ էլ չի անցկացվել․

«Ինչո՞ւ մրցույթ չի անցկացվել, ենթադրում եմ, որ ԺՊ-ն իր աշխատանքային ստաժը հասցնի դարձնել պաշտոնի անձնագրով նախատեսված ստաժին»,- նշեց նա։

«Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց․

«Չէ, որ ԺՊ-ն քեզ տեղ տա»։

Մանուկ Սուքիասյանն էլ Խաչատրյանի այս միջամտությունից հետո սկսեց բղավել․

«Մի հատ այս աղբը մաքրեք հա էստեղից, հերիք եղավ, մի հատ ձեր հաճախորիդն կարգի հրավիրեք, շան նման հաչում է»։

Այնուհետև ավագանու անդամները փոխադարձ վիրավորանքներ սկսեցին հասցնել միմյանց, ինչին արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Մի հատ լռություն, կոռեկտության սահմանները պահեք։ Պարոն Սուքիասյան, խոլերան շները, սա ի՞նչ է։ Եթե խոսենք նախկին իշխանությունների մասին ում կաբինետներից հանել դուրս են շպրտել ու մենք չէ, ժողովուրդը, դուք ձեր ականջները կտեսնեք ապագայում, իշխանություն չեք տեսնի»։

Սուքիասյանն էլ պատասխանեց, թե նա չէ որոշողը․

«Մի ավագանի դուք եք, մի ավագանի մենք, էսօր քաղաքապետ եք վաղը կարող է չլինեք։ Ինչ ասել եմ՝ ի պատասխան Անի Խաչատրյանի եմ ասել»։

  • Կիսվել: