չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան

Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան

Երկու հաղորդագրություն է եղել, որ մենք արդեն սահմանային սյուներ ենք տեղադրել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Քարտեզի վրա մենք իմացել ենք՝ որտեղ է այդ սահմանային սյունը, և քարտեզի վրա մենք պատկերացում ենք ունեցել, թե մոտավորապես որտեղ է այդ սահմանային սյունը: Սակայն, միևնույն է, երբ գնում ենք տեղում չափումներ անելու՝ GPS կոչված սարքի միջոցով, որը կոորդինատն է տեղորոշում գետնի վրա, միշտ էլ լինում են շեղումներ: Ընդ որում, տեսեք, մենք նաև քարտեզի վրա, ենթադրենք, շատ բարակ գիծ ունենք, ճի՞շտ է, և մենք քարտեզի վրա տեսնում ենք գիծ, բայց քարտեզի մասշտաբից կախված՝ այս գիծը գետնի վրա ունի լայնություն: Քարտեզի մասշտաբից կախված՝ այս գիծը կարող է լինել 40 մետր լայն, այս գիծը կարող է լինել 15 մետր լայն, և այսպես շարունակ:

Ինչ վերաբերում է սահմանազատված հատվածներին, այդ հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել Հայաստանի սահմանի պահպանությունը:

Այսինքն՝ այդ հատվածում սահմանի վրա մենք ՊՆ-ի դիրքեր չենք ունենա: Ի՞նչ նկատի ունեմ, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու են ՀՀ սահմանապահ զորքերը՛՛:

  • Կիսվել: