ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարո Փայլանը խիստ հանդիմանել է Էրդողանին՝ նրա վերջին սկանդալային արտահայտության պատճառով

Կարո Փայլանը խիստ հանդիմանել է Էրդողանին՝ նրա վերջին սկանդալային արտահայտության պատճառով

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը, գրում է«Էրմենիհաբերը»։

Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։

Փայլանը, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, գրառում է արել ֆեյբուքյան իր էջում.

«Էրդողանը երեկ երեկոյան իր ատելությամբ լեցուն ելույթի ժամանակ դարձյալ օգտագործեց «սրի ավելցուկ» արտահայտոիթյունը։

Այդ արտահայտությունն օգտագործվում է Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին բնորոշելու համար, ինչպիսին օրինակ իմ տատիկն է։ Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս։ Դա շատ անգութ արտահայտություն է»։

  • Կիսվել: