շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը: Այս մասին նա ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն չի հանդիսանում հակամարտության կողմ: ՛՛Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի:

Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ՛՛,-նշել է Ստոլտենբերգը:

 

 

  • Կիսվել: