չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կառավարությունը տիրապետում է ողջ տեղեկատվությանը․ Մարուքյանը՝ Հադրութում տեղի ունեցած մարտերի մասին (տեսանյութ)

Կառավարությունը տիրապետում է ողջ տեղեկատվությանը․ Մարուքյանը՝ Հադրութում տեղի ունեցած մարտերի մասին (տեսանյութ)

Տեղի է ունեցել հարձակում, մարտի են բռնվել մեր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները, կան վիրավորներ, նաեւ ճշտվում է զոհերի հանգամանքը: Գիշերը ռուս խաղաղապահներ են եկել, որոնք հույս ունենք հիմա կտեղակայվեն այդտեղ, որոնք նախկինում չկային այդ հատվածում: Այս մասին այսօր ԱԱԽ արտահերթ նիստից հետո ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով րագրողների հարցերին։

Պատգամավորի համոզմամբ այս բախմամբ խախտվել է եռակողմ պայմանագրի առաջին կետը: Փաստաթղթում գրված է, որ կողմերը մնում են այն տեղերում, որտեղ եղել են հրադադարի կնքման ժամանակ, և հայկական կողմը մնացել է այդ տարարծքներում ու տիրապետել դրանց, մինչդեռ ադրբեջանական կողմը հաձակման է անցել:

«Իրականությունն այն է, որ էդ տարածքները եղել են մեր հսկողության տակ, հիմա իրենք փորձել են դա ևս իրենց տիրապետության տակ վերցնել: Բայց մյուս մեծ պրոբլեմն էն է եղել, որ էդ տարածքում չեն եղել ռուս խաղաղապահներ: Հիմա արդեն կան, մոտեցել են: Երկու գյուղի մասին է խոսակցությունը. մի գյուղը իրենց տիրապետության տակ է, մյուսը՝ կիսապ-պռատ»,-ասել է Մարուքյանը:

Նա նաև նշել է, որ թեև այս պահին ամեն ինչ հանդարտ է, բայց եթե խաղաղության պայմաններում նման վիճարկելի հանգամանքներ ունենք, նշանակում է՝ խաղաղությունը փխրուն է, և ցանկացած պահի կարող է նման բան լինել:

Մարուքյանը նաև ասել է, որ տվյալ ունի՝ հայկական կողմը «կոնկրետ կռիվ է տվել» տարածքների համար, և որ հակառակորդի կողմից գործողության մասնակցել են ոչ միայն ադրբեջանական հատուկ ջոկատայիններ, այլև՝ թուրքական:

Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կառավարության հրաժարականի հարց չի քննարկեվել, տեղեկացրել է ԼՀԿ ղեկավարը:

Մանրամասները տեսանյութում։

 

  • Կիսվել: