շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունը կվճարի նաև մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 %-ը. վարչապետ

Կառավարությունը կվճարի նաև մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 %-ը. վարչապետ

Որոշել ենք աջակցել նաև այն սպառողներին, որոնք ունեն 10 հազար մեկ դրամից մինչև 25 հազար դրամի էլեկտրաէներգիայի սպառում՝ փետրվար ամսվա համար և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պարագայում կունենանք 207.837 էլէեկտրաէներգիայի բաժանորդ և 81.697 գազի բաժանորդ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ գնություն կտրամադրվի չգազաֆիկացված գյուղերին։

«Նախորդ միջոցառումներում աջակցություն ենք ցուցաբերել առանձին գազի և առանձին էլեկտրաէներգիայի համար։ Չգազաֆիկացված 310 գյուղ կա, որոշել ենք այդ գյուղերի համար էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել 50 տոկոսով, բացի նախորդ փոխհատուցումներից»․-ասաց նա։

 

  • Կիսվել: