չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կառավարությունը հերքում է Տարոն Չախոյանի՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու տեղեկությունը

Կառավարությունը հերքում է Տարոն Չախոյանի՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու տեղեկությունը

Տարոն Չախոյանի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լրատվամիջոցները հայտնել էին, որ Տարոն Չախոյանը նշանակվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

  • Կիսվել: