Չախոյանը դեռևս չի հարցաքննվել. փաստաբան
Ակտիվիստ Արթուր Չախոյանը, որին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու հոդվածով, առողջական վիճակով պայմանավորված՝ դեռևս չի հարցաքննվել:
Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը՝ նշելով, որ հարցաքննությունն այսօր էր նախատեսված:
«Չախոյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Առաջիկայում Չախոյանը կհարցաքննվի և ցուցմունք կտա»,-ասել է նա։