Հարձակվել են բլոգեր Արթուր Չախոյանի վրա (տեսանյութ)
Քիչ առաջ հարձակում է եղել բլոգեր Արթուր Չախոյանի վրա: Այս մասին հայտնել է «Հեղափոխության Պահապաններ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Ստեփանյանը:
Սոցցանցի իր էջում նա նշել է. «Չախոյանը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հերթական կոռուպցիոն մեխանիզմն է բացահայտել, որի ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված անձինք հայհոյախառն բառերով քարերով և կացնով հարձակվել են և փորձել են վնասել Արթուր Չախոյանին:
Ինձ հետ զրույցում Արթուր Չախոյանը հաստատեց, որ իրեն փորձել են ինչպես քարերով և բռունցքներով, այնպես էլ որպես սառը զենք օգտագործվող կացնով հարվածել:
Սա ըստ էության Արթուրի առողջությանը վնաս հասցնելու հերթական փորձն է, ինչը, ինչպես նախորդ անգամ ևս կապված է վերջինիս հանրային գործունեության հետ»:
Տեսանյութը՝ այստեղ: