ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարության պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ դրամաշնորհ

Կառավարության պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ դրամաշնորհ

Կառավարության որոշմամբ, պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ որպես դրամաշնորհ՝ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով՝ գումարն ուղղվելու է Արցախի բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե հաշվի առնենք նաև այսօր Կառավարության մեկ այլ որոշմամբ ընդունված՝ 10 միլիարդ դրամի հատկացումը, նոյեմբերից մինչ օրս Արցախի հետ կապված ծրագրերի իրականացման համար արվում է շուրջ 50 միլիարդի հատկացում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ բոլոր գերատեսչություններից խնայողությունների հաշվին պահուստային ֆոնդը համալրվել է մոտ 40 միլիարդով: Որոնք պետք է ուղղվեն նոյեմբերին վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի միջոցառումների իրագործմանը:

Ըստ Գրիգորյանի՝ Արցախի համար նախատեսված ընթացիկ ծրագրերով մինչ օրս հաստատված միջոցառումների իրականացման գումարի ընդհանուր ծավաը կկազմի մոտավորապես 74 միլիարդ:

  • Կիսվել: