ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարության նիստում ազդարարվել է ՀՀ-ին ամենամեծ սպառնալիքի մասին. Արամ Վարդևանյան

Կառավարության նիստում ազդարարվել է ՀՀ-ին ամենամեծ սպառնալիքի մասին. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադառնալով օրակարգի հարցին ասաց, որ ՀՀ իշխանության նախաձեռնած օրակարգը շարունակվում է այն պայմաններում, երբ այդ նույն իշխանությունը մարտի 31-ին հայտարարեց ամենաահագնացող երևույթի մասին:

«Իշխանական խմբակցության արձագանքը երեկվա Կառավարության նիստին հետևյալն է՝ պետք է քննարկել ՏԻՄ հարցեր: Հիմնավորումն էլ, որ հնչում է, փաստորեն մեղավորը դատարանն է Վարչական: Ինձ մոտ էլ հարց է առաջանում՝ բա մենք ինչու՞ Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխություն չենք քննարկում, որով նմանօրինակ վեճերը կարող են լուծվել դատարանում՝ 10 օրյա ժամկետում: Ստացվում է արգելանքն է խնդիրը, բայց դուք լրիվ ուրիշ նախագիծ եք բերել, ոչ մի դատարանի հետ առնչություն չունի, առհասարակ աբսուրդ է, որ մենք սա քննարկենք հիմա: Կառավարության նիստում ազդարարվել է ՀՀ-ին ամենամեծ սպառնալիքի մասին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է:

  • Կիսվել: