երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացների պահանջում են հրապարակել սահմանագծմանն ու սահմանազատմանն առնչվող փաստաթուղթը

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացների պահանջում են հրապարակել սահմանագծմանն ու սահմանազատմանն առնչվող փաստաթուղթը

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացների պահանջում են հրապարակել սահմանագծմանն ու սահմանազատմանն առնչվող փաստաթուղթը։

«Այսօր Հայաստանի առջեւ դրված է այս խնդիրը, այսինքն ինչ-որ ստորագրություն, որով պետք է կատարվի սահմանազատում եւ սահմանագծխում, եւ ժողովուրդը տեղյակ չէ՝ ինչ է արվելու: Ընդդիմության համար մեկ գործն է պահանջել եւ հասնել նրան, որ այդ փաստաթուղթը հրապարակվի»,-ասաց 5165 շարժման ներկայացուցիչ Կարին Տոնոյանը։

Պատասխանելով հարցին, թե  ի՞նչ կարող է անել ընդդիմությունը խորհրդարանում, երբ չունի որոշումների վրա ազդելու հնարավորությունը, Տոնոյանն ասաց․

«Եթե ոչինչ չի կարող անել, ինչո՞ւ է մնացել այնտեղ: Եթե միայն պետք է այսօրվա իշխանությունը որոշումներ կայանցի, այդ դեպքում ինչու ենք ԱԺ-ին այդքան վճարում, ինչու ենք ԱԺ-ին պահում ընդհանրապես: Եթե ընդդիմությունը կարող չէ որեւէ բան անելու, թող դուրս գա, հայտարարի, որ կարող չէ, մենք մտածենք ոնց ենք պայքարում այս իշխանությունների դեմ»:

Նա նաև նշեց, որ ՀՀ նախագահի ակնկալում են՝  ճնշում գործադրել վարչապետի վրա եւ հրապարակվի այդ փաստաթուղթը. «Եթե իրենք գիտեն, մենք չգիտենք: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետեւաբար ժողովուրդը պահանջում է, որ այդ փաստաթուղթը հրապարակվի»,-ասաց նա:

  • Կիսվել: