շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարության հակաճգնաժամային 8-րդ ծրագիրն ընդլայնվում է՝ ընդգրկելով ավելի շատ տուժած ոլորտներ

Կառավարության հակաճգնաժամային 8-րդ ծրագիրն ընդլայնվում է՝ ընդգրկելով ավելի շատ տուժած ոլորտներ

Կառավարությունն այսօր որոշման փոփոխություն կատարեց հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ ծրագրում՝ ավելացնելով սոցիալական աջակցության շահառուների թիվը, այդ մասին այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Հիշեցնենք՝ այս ծրագրի շրջանակում օգնություն էին ստանում տուժած ոլորտներում գրանցված աշխատողները։

Նոր փոփոխությամբ ավելանում են տուժած ոլորտները՝ այդ թվում ներառելով հագուստի, կոշիկի և կաշվե իրերի, կահույքի արտադրության ոլորտները, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ոլորտները, կինոթատրոններիի գործունեությունը, կրթական, մշակույթի գործունեության ոլորտները, լվացման, հագուստի չոր մաքրման ծառայությունները և շատ այլ ոլորտներ։

Նախարարի խոսքով, շուրջ 36 հազար նոր շահառու է ավելանում ծրագրի ընդլայնման արդյունքում, որոնց հասնող դրամական օգնության բյուջեն կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ։ Քաղաքացիները, ըստ Բաթոյանի, կարող են դիմումը ներկայացնել online.ssa.am կայքում, մայիսի 4-ից հետո։

  • Կիսվել: