հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարության հակաճգնաժամային 2 միջոցառումներից օգտվել է 100 հազարից ավելի աշխատող ունեցող շուրջ 25 հազար տնտեսվարող սուբյեկտ․ ՊԵԿ փոխնախագահի ամփոփումը

Կառավարության հակաճգնաժամային 2 միջոցառումներից օգտվել է 100 հազարից ավելի աշխատող ունեցող շուրջ 25 հազար տնտեսվարող սուբյեկտ․ ՊԵԿ փոխնախագահի ամփոփումը

Կառավարության հակաճգնաժամային 5-րդ միջոցառումը, որը իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, ուղղված է եղել այն տնտեսվարողներին, որոնք համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ ունեցել են խնդիրներ։

«Այս ծրագրում վերցվել են միայն բիզնես գործունեություն ծավալողները։ Սահմանվել է, որ այն տնտեսվարողները, որոնց մոտ 2020-ի առաջին եռամսյակում աշխատողների թվաքանակը չի նվազել և չի նվազել նաև աշխատավարձային ֆոնդը։ Եվ հաշվարկվել է ու ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձը տրամադրվել է սուբյեկտին», -այսօր ասուլիսում հայտարարել ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը։

Որպես շահառու բազայում եղել է 14 964 տնտեսվարող սուբյեկտ, աջակցություն ստանալու համար դիմումներ ներկայացրել է 13 956 սուբյեկտ։ Այս ծրագրով բաժանվել է 2,2 մլրդ դրամ գումար։ «Ամբողջ գումարները վճարված են։ Նշեմ նաև, որ այս սուբյեկտների աշխատողների թիվը կազմում է 78 530 վարձու աշխատողներ», -հայտարարեց Արթուր Մանուկյանը։

5-րդ հակաճգնաժամային միջոցառման տրամաբանական շարունակությունը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, 18-րդ միջոցառումն է՝ որոշ էական տարբերություններով։

18-րդ միջոցառման շրջանակներում, պաշտոնյայի փոխանցմամբ, շահառուների քանակը կազմել է 12 227 տնտեսվարող սուբյեկտ, դիմումներ այս պահի դրությամբ ներկայացրել են 9248 սուբյեկտներ, վճարվել է շուրջ 1․7 մլրդ դրամ գումար։ Ընդհանուր առմամբ այս տնտեսվարող սուբյեկտներում աշխատողների թիվը կազմում է 52 155, որոնք վարձու աշխատողներ են և քաղիրավական պայմանագրով աշխատողներ։ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ այս ծրագի վերջնաժամկետը հունիսի 10-ն է և հորդորեց պոտենցիալ շահառուներին չկորցնել ժամանակ ու դիմել՝ աջակցություն ստանալու համար։

  • Կիսվել: