ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Կառավարության անդամների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյան

Կառավարության անդամների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյան

Ես դեմ չեմ, որ լավ աշխատող մարդկանց տան պարգևավճար, ինձ վրդովեցնում է այն, որ դա արվել է գաղտնի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձերը բարձրացնելու մասին կառավարության ղեկավարի հանձնարարականին:

«Պարգևրավճար տալու կամ աշխատավարձ բարձրացնելու ընթացակարգը գաղտնի է արվել, սա ուղղակի խայտառակություն է, որովհետև եթե մի բան արվում է, ապա պետք է արվի բաց, հրապարակային, որովհետև նրանք հանրային ծառայողներ են», -նշեց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով, բոլորի համար է հասկանալի այն, որ եթե նպատակ կա չունենալ կոռումպացված նախարար, ապա նա պետք է ստանա նորմալ աշխատավարձ: «Այս դեպքում մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ պետք է օրենքում փոփոխություն կատարեն ու մտնեն խորհրդարան պաշտոնի դասակարգման սանդղակը բարձրացնեն, կամ պարգևավճարներով վճարեն այդ աշխատավարձը: Երկու պարագայում էլ ես կողմ եմ: Բայց դա չի կարող գաղտնի արվել», -նշեց Մարուքյանը:

Ավելին, ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ իր ղեկավարած խմբակցությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, որ գաղտնի ընթացակարգը բացահայտելու ու հանրությանը ներկայացնելու համար: «Չի կարող հանրությանը պատկանող գումարը ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը ռազմական ծախսերի մասին չէ», -հավելեց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարական է տվել բարձրացել կառավարության բարձրաստիճան պատոնյաների աշխատավարձերը, դրանք հասցնելով 1,5 մլն դրամի:     

 

  • Կիսվել: