ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց տեղի ունեցավ

Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց տեղի ունեցավ

Քիչ առաջ կառավարական ամառանոցի հրմշտոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք երթով շարժվում էին դեպի Ազգային ժողով։ Ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ, կան բերման ենթարկվածեր:

Նշենք, որ ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցներն ավելի վաղ մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, և իմանալուց հետո, որ վարչապետը շենքում չէ, եկել էին Կառավարական ամառանոցի մոտ, որտեղ փամփերսներ էին թողել մուտքի մոտ՝ հայտարարելով, որ քանի որ վարչապետը վախենում է իրենցից, դրանք նրան պետք կգան։

Այնուհետև ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե որոշ իշխանական պատգամավորներ Ֆեյսբուքում լուսանկարներ են հրապարակում՝ գրելով, թե իրենք ոչ մեկից չեն վախենում և ԱԺ-ում են:

Սաղաթելյանն այնուհետեւ հայտարարեց, որ շարժվում են ԱԺ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր Արցախի հարցի օրակարգով ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտել էր նիստը, որը 20.00-ին նույնպես չկայացավ:

  • Կիսվել: