Հայիթիում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 30 զոհ կա
Հայիթիի հյուսիսում գտնվող հայտնի զբոսաշրջային վայրում հրմշտոց է տեղի ունեցել , որի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել։
«Շաբաթ օրը առնվազն 30 մարդ է մահացել հրմշտոցի հետևանքով: Հրմշտոցը տեղի է ունեցել Laferrière ամրոցի տարածքում»,-գրում է Reuters-ը։
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ամրոցի մուտքի մոտ ամենամյա տոնակատարությունների ժամանակ։
Հայիթիի վարչապետը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ նշելով նաև, որ տոնակատարություններին մասնակցողների թվում շատ երիտասարդներ կան։



