երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կանենք ամեն ինչ, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքները. Արմեն Գրիգորյան

Կանենք ամեն ինչ, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքները. Արմեն Գրիգորյան

Ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմը տասնյակ տարիների նախապատմություն ունի: Այս մասին Ria.ru-ին հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Որպեսզի գնահատենք արդյունքները, պետք է դետալային ուսումնասիրություն կատարենք: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա ես ենթադրում եմ, որ դուք տեղյակ եք՝ ԼՂԻՄ տարածքը՝ կոնկրետ սահմաններով ճանաչված է միջազգային հանրությունների կողմից:

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքները»,-ասել է նա:

  • Կիսվել: