Կան պրոպագանդիստներ, ովքեր հայտարարում են՝ «եթե Թուրքիայի արխիվները բացվեն, մեզ շոկ է սպասվում»․ Մարուքյան
Կան պրոպագանդիստներ, ովքեր հայտարարում են, որ «այ եթե Թուրքիայի արխիվները բացվեն, հայ ժողովրդին շոկ է սպասվում ցեղասպանության մասով»։
Այս մասին գրել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ․
«Ինձ մոտ առնվազն մի քանի հարց է առաջանում․
Ա․ Այդ մարդիկ, եթե թուրքական գործակալ չեն, ի՞նչ գիտեն, թե ինչ կա թուրքական արխիվներում, որ պնդում են, թե հայ ժողովրդին շոկ է սպասվում։
Բ․ Եթե իրեն ասել են, որ թուրքական արխիվներում ինչ-որ բաներ կան, ովքե՞ր են ասել։ Արդյո՞ք թուրքերը չեն ասել։
Գ․ Թուրքիայի կողմից արխիվները բացելու առաջարկը շատ վաղուց է եղել։ Այս մարդիկ արդյո՞ք չեն սպասարկել Թուրքիայի առաջարկը։ Քանի՞ ամիս նրանք հող նախապատրաստեցին, որ Անդրանիկ Քոչարյանը արդեն նման հայտարարությամբ հանդես եկավ»։