երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կամքի և այլ գործոնների նշանակությունը պատերազմում ․ Մաս 1

Կամքի և այլ գործոնների նշանակությունը պատերազմում ․ Մաս 1

Շարունակում ենք ներկայացնել Արծրուն Հովհաննիսյանի աշխատությունների շարքը ռազմարվեստի և պատերազմների մասին 

Մաս I

ԿԱՄՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Ինչպես նշեցինք, ոգու, կամքի գործոնը մեծ առավելություն ունի մյուսնե¬րի նկատմամբ: Ցավոք, ռազմական գիտու¬թյու¬նը իրականում դեռ հստակ սահ¬մանումներ չունի, թե այդ գործոնը որքան է չափելի և որքան է հարաբերվում մյուս գոր¬ծոններին, որոնք ավելի չափելի են: Առհասարակ ռազմական գիտու¬թյան մեջ արվեստի տարրը ավելի շատ է, քան գիտական չա-փորոշիչների. սա էլ է ազգային դպրոցների մտածելակերպի դրսևորում: Ավելի կենսունակ են այն ռազմական համա¬կար¬գերը, որտեղ հրամանատարությունը սահմանափակված չէ դոգմատիկ թվերով: Ռազմարվեստը ավելի անկանոն երևույթ է, ավե¬լի հա¬րաբերական, քան կանոնավոր: Գործոնները ամեն առանձին պատերազմի ու ճակատամարտի համար տարբեր են, իսկ դրանց հարաբերությունները ամեն անգամ տարբեր կերպ կարող են դրսևորվել: Եվ չնայած այդ ամենի խիստ հարա¬բե¬րա¬կա¬նությանը՝ մենք փորձել ենք բանաձևել մեր նշած ամենակարևոր գործոնը: Այս գործոնը ունի մոտավորապես հետևյալ բանաձևը.

 

Մարտունակություն=ոգի+պատրաստություն+զենքի որակ:

 

Ոգին մենք գնահատում ենք 5, պատրաստությունը՝ 1, իսկ զենքի գործա-կիցը՝ 0,5, այսինքն՝ ոգին պատրաս¬տությու¬նից ավելի է 5, իսկ զենքից՝ 10 անգամ:

Օրինակ՝ 5 (ոգի)+0,5 (պատրաստություն)+0,2 (զենք)=5,7,

3 (ոգի)+1 (պատրաստություն)+0,5 (զենք)=4,5:

Այստեղ պարզ երևում է, որ նույն թվաքանակ ունեցող երկու բանակից հզոր է այն բանակը, որն ավելի բարձր մար¬տա¬կան ոգի ունի, եթե նույնիսկ պատրաստությամբ ու զենքի որակով զիջում է հակառակորդին մոտավորա¬պես երկու անգամ:

Այսինքն, եթե անգամ թույլ ոգի ունեցողը 6 անգամ ավելի մեծ ուժեր ունի, այդ թիվը կստացվի 6-7, իսկ 5 անգամ մեծի դեպքում՝ առավելագույնը 6,5: Կնշանակի իր քանակական առավելությունը գրեթե ոչինչ չի տա: Սակայն այս-տեղ որոշ գործոնների հարաբերակցությունն սկսում է բարդանալ այլ օրինաչա¬փություններով:

Արցախյան պատերազմում մենք զենքով մի քանի անգամ զիջում էինք հակառակորդին, իսկ մեր պատրաստությունը, հա¬մեմատած մեր ոգու հետ, ցածր էր, հատկապես մինչև պատերազմի կեսը: Նույն կերպ Իսրայելի վարած բոլոր պատե¬րազմ¬ներում նրանց ոգին բոլոր ցուցանիշներից բարձր է եղել, չնա¬յած պատերազմից պատերազմ նրանք մյուս երկու գոր¬ծոն¬ները ևս զարգաց¬նում էին, սակայն քանակապես միշտ մնալով փոքր դիրքում՝ մարտական ոգով ու պատրաստությամբ հաղ¬թում էին իրենց հակառակորդներին:

Իհարկե, այս ցուցանիշներից ամեն մեկը սերտորեն փոխկապակցված է մյուսի հետ, սակայն դրանք հստակ հանդես են գալիս նաև առանձին: Մարտա¬կան ոգին պայմանավորված է ու ձևավորվում է նաև մարտական պատրաս¬տու¬թյամբ. որքան մեծ է զինվորների պատրաստվածության աստիճանը, այնքան բարձր է նրանց մարտական ոգին, սակայն ոգին ավելի շատ պայ¬մա¬նավորված է այլ հանգամանքներով, օրինակ՝ ռազմահայրենասիրական դաստիարակու¬թ¬յամբ, կրթությամբ, մշակույթով, պա¬տերազմի շարժառիթով և այլն, իսկ դրանք էլ արդեն բխում են պետության կամ էթնոսի ընդհանուր «առողջական» վիճա¬կից: Այստեղ կարևոր են անհատի քաղաքացիական գիտակցությունը, ազա-տությունները, քաղաքական ղեկավարության հա¬մար¬ձակությունը, դեմոկրա-տիան և այլն, սակայն կարծում ենք, որ դրանք բոլորը ծնվում են հենց մեր թվարկած գործոն¬նե¬րից: Եթե հանրությունը համընդհանուր բարձր կրթական, դաստիարակչական, արժեհամակարգային ու մշակութային մակար¬դակ ունի, ապա նա չի կարող դեմոկրատական արժեքներ չունենալ, իսկ դրանք էլ իրենց հերթին հանգեցնում են քաղաքական ղե¬կա¬վարության համարձակությանը, որն էլ կազմում է բոլոր պատերազմների ամենակարևոր օղակի՝ ղեկավարման համա¬կար-գի հիմքը:

Եթե երկու բանակներն ունեն հավասար տվյալներ մյուս ցուցանիշներով, սակայն դրանցից մեկն ունի ավելի բարձր մար¬տա¬կան ոգի, ապա անպայման կհաղթի, հատկապես կարճատև պատերազմում: Ժամանակը այստեղ հանդես է գալիս որ¬պես քանակի դրսևորման հարթակ. այն առանձին գործոն չէ, սա¬կայն չափազանց կարևոր է: Այսինքն՝ ժամանակը ավելի շատ ռազմավարական ռեսուրս է: Ժամանակն է սպառում ռեսուրսները, ժամանակն է հնարավորու¬թ¬յուն ընձեռում վերականգնելու դրանք, շտկելու սխալները, ժամանակն է որո¬շում՝ որակյալը գործը կհաջողի, թե ոչ: Եթե կողմերից մեկն ունի ավելի բարձր մար¬տական ոգի, սակայն պատրաստությամբ ու զենքի որակով որոշակիորեն զիջում է հակառակորդին, թվային հարաբերակ¬ցու¬թյունն էլ 1:3 կամ 1:4 է, իսկ պատե¬րազմը երկարատև չէ, ապա նա կարող է հաղթել, կամ իրավիճակը անո¬րոշ կլի¬նի: Հա-կառակորդին միայն ոգու հզորությամբ գերազանցող բանակը կարող է պարտվել, ընդ որում՝ ոչ պարտադիր, եթե մյուս գոր¬ծոն¬ների հարա¬բերակցութ-յունը լինի 5-6 անգամ: Միաժամանակ դա պիտի վերաբերի և՛ զեն¬քերի որակին, և՛ քանակին, և ժամանակն էլ պիտի ձգվի երկար: Ժամանակը պատերազմասե-րունդների փոփոխության ամենակարևոր գործոններից է, որ¬պես կանոն, հա-մեմատաբար հավասար հատկանիշներ ունեցող բանակների դեպքում, գործո-ղությունները ավելի արագ կատա¬րող բանակները հաղթում են, ինչի մասին մենք դեռ կնշենք:

Այսինքն՝ սա նշանակում է, որ եթե կա այն երեք՝ ոգի, մարտական հմտու-թյուն և զենքի առկայություն գործոններից եր¬կուսի շեշտակի առավելություն հակառակորդի նկատմամբ, ապա հնարավոր է դիմակայել թվաքանակով նույ¬նիսկ 8-10 ան¬գամ շատ հակառակորդին, իսկ ավելի փոքր հարաբերակցություն¬ներում հնարավոր է վստահաբար հաղթել: Իհարկե, մեր ներ¬¬կայացրած բա¬նա¬ձևը անքննարկելի ճշմարտություն չէ, այն թեզ է, տեսակետ:

Զինվորականները սովորաբար այս երեք գործոնից թվային տվյալներով հաշվում են միայն պատրաստության գործակի¬ցը, որը գնահատել ենք 1:

Ընդհանուր առմամբ դրա մեջ է մտնում նաև զորքերի կառավարման հար¬ցը, որը հրամանատարական պատրաստության ուղղակի ծնունդն է, հիմնակա¬նում ռազմավարական մակարդակի գործոն: Զենքի որակի ու հագեցվածու¬թ¬յան խնդիրը, պատ¬րաստության հետ համեմատած, մենք գնահատել ենք կիսով չափ՝ 0,5, քանի որ դրա նշանակությունը պատրաստությանը զի¬ջում է հենց այդ¬քան: Մարտական պատրաստությունը, պատերազմելու հմտությունն ու գիտե¬լիքները միանշանակ ավելի կա¬րևոր են, քան զենքերը: Պատերազմների պատ¬մության մեջ շատ են եղել դեպքեր, երբ ավելի վատ զենքով հաղթել է այն բա¬նակը, որի մարտական պատրաստությունը ավելի բարձր մակարդակի է եղել:

 

Այսինքն՝ ոգուն հաղթելու համար անպայման պետք է լինի նաև օպերա¬տիվ կամ ռազմավարական, այն էլ ոչ մեկ գործոնի գերակայություն: Մար¬տավարական գործոնների առավելությամբ անհնար է հաղթել ոգուն: Ոգին ամենադժվար չափվող երևույթն է այս հարցում:

Վերը արդեն նշեցինք, որ մյուս երկու գործոններն էլ ունեն ինչպես մար¬տավարական, այնպես էլ ռազմավարական մա¬կարդակներ: Իհարկե, այստեղ ժամանակը շատ կարևոր հանգամանք է, և այն իր հետ բերում է ռազմավա¬րա¬կան բազում գործոններ, որոնք այս գործակիցների վրա սկսում են շատ ազդել: Օրինակ՝ ժամանակն սկսում է ցնցել կամ կազմակերպել ամբողջ հասարա¬կու-թյանն ու պետությանը, կարող է դաշնակիցների խնդիրները լուծել և այլն :

Օպերատիվ արվեստում հստակ չափելի են նաև այլ հարցեր, որոնցից շատերն այստեղ կներկայացնենք, որոշները առաջին անգամ ռազմագիտու¬թյան մեջ՝ փորձելով ներկայացնել հստակ բանաձևերով:

Եթե կողմերը մոտավորապես նույն քաղաքակրթական զարգացման մա-կարդակի վրա են, ապա ռազմարվեստի պատմությունը նաև մշտական պայքար է բանակների և ռազմավարությունների երկու մոդելների միջև: Բա¬զում նորա-րարությունների, զորահրամանատարների հանճարեղ որոշումների, նոր զեն-քերի և այլ հանգամանքների հետ, միևնույն է, բանակների առաջին իսկ կիրա-ռությունից զորքերի կիրառության երկու մոտեցում կա՝ մեծաքանակ և դանդաղ գործող ռազմական հա¬մակարգ և փոքրաքանակ, սակայն արագա¬գործ բանակ: Այսինքն, ինչպես վերը արդեն նշել ենք, պատերազմի երկու մոդել կա՝ հյուծման և ջախջախման: Այլ մոդել դեռ մարդկությունը չի գտել, նույն պատերազմում կարող են լինել երկուսի տարրերն էլ, սակայն գլոբալ մեկ մոդե¬լին է պատկա¬նում ամեն մի պատերազմ:

Այս երկու մոդելները նաև ուղղակիորեն կապված են այն երեք գործոննե-րի հետ, որոնցից ամենակարևորը ոգին էր: Սրանք անքակտելի երևույթներ են, որոնք ռազմավարական մակարդակից մինչև պարզունակ զորային մակարդակ փոխկա¬պակց¬ված դրսևորում ունեն: Դրանց հիմնական բնորոշիչը ռազմավա-րական մակարդակում է, այնտեղ է ըստ իրավիճակի, հնարավորությունների և այլ հանգամանքների որոշվում՝ այդ երկու տարբերակներից որով պատրաստել երկիրն ու բանակը:

Կայծակնային պատերազմը որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սուբյեկտի միասնական ուժային համակարգի կամ դրա մի մասի (հաճախ՝ բանակի, երբեմն՝ առանձին մի քանի զորատեսակների) միասնական, համա¬կարգված գործունեությունն է տարբեր հարթություններում, տարբեր մեթոդ¬ներով ու եղանակներով հակառակորդի ոչ բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածքների նկատմամբ՝ դրանք արագ, երբեմն ոչ ավերված վիճա¬կով գրավելու, վերահսկելու նպատակով:

Հյուծման պատերազմը որոշակի ռազմաքաղաքական, տնտեսական սու-բյեկտի միասնական ուժային համակարգի (հաճախ՝ բանակի բոլոր զորատե¬սակների կամ դրանց մեծ մասի) միասնական, համակարգված, լայնածավալ գործունեու¬թյունն է բոլոր հարթություններում, բոլոր մեթոդներով ու եղա¬նակներով հակառակորդի բոլոր մակարդակի կառույցների և կենսատարածք¬ների նկատմամբ՝ դրանք դանդաղ և հիմնարար ոչնչացնելու և/կամ երկար վերահսկելու նպատակով:

Կայծակնային պատերազմը ջախջախման մոդելի ամենաբարձր աստի¬ճանն է, վերջինիս փոխարինողն է, և մասնագետ¬ների մեծ մասը այն կիրառում է որպես հոմանիշ: Այս տեսակի պատերազմում որոշիչ են ժամանակն ու որակը, իսկ արագ ու որակյալ, ասել է թե՝ քիչ կորուստներով, լավ ներդաշնակությամբ մարտական գործողությունների համար հարկավոր են բարձր մասնագի¬տա¬կան, տեխնիկական և այլ որակներ: Սա որակապաշտության պատերազմն է: Դրա համար էլ այս մոդելը զարգացրած ռազմական համակարգերը որակա¬պաշտ են:

Որակի հարցում կրթական համակարգը անկյունաքարային է զինվորա¬կան մասնագետի կայացման համար, սակայն այն փոխկապակցված է նաև այլ բաղադրիչների հետ: Օրինակ՝ լավ մասնագետը չի կարող լավ կրթված չլինել, լավ մասնագետը չի կարող կարծրատիպերով առաջնորդվել: Հետևաբար լավ հրամանատարը որոշումների կայացման ազատություն պետք է ունենա: Այդ առումով դասական պայքարի մեջ են ռազմական կառավարման պրուսական, դրա ավելի վատ դրսևորված ռուսական ու բրիտանական համակարգերը, որոնց առանձնահատկությունները կներկայացնենք այստեղ:

Կլաուզևից. «Մարտիկի ոգին, հերոսությունը և բացառիկ այլ անհա-տական հատկանիշներ հատկապես դրսևորվում են լեռնային պատերազմ-ներում, որտեղ մարտիկը միայնակ կարող է խնդիր կատարել»: Իսկապես, լեռնային մարտիկների մարտական հատկանիշները ավելի բարձր են, և դա նորություն չէ: Շոտլանդիայում, Հայկական լեռնաշխարհում, Հյուսիսա¬յին Կովկասում, Աֆղանստանում և Նեպալում ռազմական գործողություն¬ները դրա փայլուն ապացույցներն են:

Գլխավորը գաղափարի ուժն է… 

 

Շարունակելի...

  • Կիսվել: