շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որեւէ գաղտնի պայմանավորվածություն չկա, եւ ես չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող են լինել գաղտնիքների առարկա. Լավրով

ԼՂ հակամարտության կարգավորման հարցով որեւէ գաղտնի պայմանավորվածություն չկա, եւ ես չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող են լինել գաղտնիքների առարկա. Լավրով

"Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որեւէ գաղտնի պայմանավորվածություն չկա, եւ ես չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող են լինել գաղտնիքների առարկա": Այս մասին այսօր "Շանթ" հեռուստաընկերության հարցերին ի պատասխան հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հայտնել է, որ այժմ լուծվում է երեք կողմերի համաձայնությամբ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի հարցը:

"Այժմ մշակվում են նաեւ տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հումանիտար աջակցության մանրամասները։ Մենք կցանկանայինք, որ Կարմիր խաչից բացի տարածաշրջան մուտք ունենային նաև այլ միջազգային կազմակերպություններ ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի փախստականների կոմիտեն։

Այդ հարցերն այժմ մշակվում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Բայց այստեղ խնդիրներ են առաջանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված։ Բայց այդ հարցը պետք է քննարկվի առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՝ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ընթացքն ապահովելուց և Լեռնային Ղարաբաղում հայկական ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության հաստատումից հետո։ Այս հարցը հատուկ չի հիշատակվել նոյեմբերի 9 - ի հայտարարության մեջ", - ամփոփել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: