հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԼՂ բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ է դրված. Սերգեյ Լավրով

ԼՂ բանակցային սեղանին կարգավորման փուլային տարբերակ է դրված. Սերգեյ Լավրով

Ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված են փաստաթղթեր, որոնցով առաջարկվում է հակամարտության փուլային կարգավորում:

Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Նար խոսքով, կան Մադրիդյան սկղբունքներ, կան փաստաթղթեր, որոնք 2010-2011 թթ. համաձայնեցվել են Ռուսաստանի հետ. խոսքը, այսպես կոչված, կազանյան փաստաթղթի մասին է:

«Անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ տարածվել են նախագծեր, որոնք ակիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիքի վրա կարգավորման գործընթացի առաջ մղում», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով, հակամարության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:

Այս մասին նա խոսել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվըագության խորհրդի բանաձևերի կատարման համատեքստում, որոնց մասին հաճախակի բարձրաձայնում է Բաքուն:

«ՄԱԿ-ի Անվըագության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Կողմերը սկսել են պայմանավորվել, բայց պետք է հասնել պայմանավորվածության: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», - ասել է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: