ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարության քաղաքականացված հայտարարությունները լարվածություն են առաջացնում. Լավրով

ԼՂ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարության քաղաքականացված հայտարարությունները լարվածություն են առաջացնում. Լավրով

"Այն, որ այդ հայ պաշտոնյաները Ղարաբաղում բավական քաղաքականացված հայտարարություններ են անում, Երևի դա լարվածություն է առաջացնում։ Եվ ես կարծում եմ, որ ավելի լավ կլիներ խուսափել դրանից", - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

"Մենք ականատես եղանք, թե ինչպես էին մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը Ղարաբաղից կամ Ղարաբաղի մասին զգացմունքային հայտարարությունները, ինչպիսիք են "նոր պատերազմը, նոր տարածքները", նյութական ուժ ձեռք բերում: Այս դեպքում տարբեր կողմերից հնչող բառերը շատ բացասական նյութական ուժ են ձեռք բերել", - հայտարարել է Լավրովը։

Ընդ որում, նա ոչ մի անգամ չհիշատակեց Ադրբեջանի ղեկավարության կողմից տարիներ շարունակ անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունների, ինչպես նաև հայերի ու Հայաստանի հասցեին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի կողմից Շուշիում հնչեցրած սպառնալիքների մասին արդեն հրադադարի հաստատումից անմիջականորեն հետո:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: