կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Կա որոշակի ավարտուն մոտեցում երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ, շարունակվում է քննարկվել ավտոճանապարհների հարցը․ ՔՊ պատգամավոր

Կա որոշակի ավարտուն մոտեցում երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ, շարունակվում է քննարկվել ավտոճանապարհների հարցը․ ՔՊ պատգամավոր

Կա որոշակի ավարտուն մոտեցում երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ, շարունակվում է քննարկվել ավտոճանապարհների հարցը և նաև շարունակվում են քննակվել սահմանային  հսկողության հարցերը։

ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին նշեց ՔՊ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում  կոմունիկացիների ապաշրջափակմանն առնչվող գործընթացներին։  

«Հստակ է, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է Հայաստանի սահմանապահ ծառայություններն իրականացնեն  սահմանային հսկողությունը, կարծես թե այս հարցով, հետևելով ՀՀ  փոխվարչապետի հայտարարութուններին, կա ըմբռնում»,-նշեց Խանդանյանը։ 

Հարց հնչեց նաև, թե կրկնվող ռազմական սադրանքները որքանո՞վ են նպաստում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և իրագործմանը․ «Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ մի բան է խոսում, բայց հետո անում է հայտարարություններ, որոնք չեն նպաստում  բնականոն գործընթացին»,- նկատեց ՔՊ պատգամավորը։ 

  • Կիսվել: