շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կա կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է. Արարատ Միրզոյանը՝ դիմակներ բաժանելու մասին

Կա կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է. Արարատ Միրզոյանը՝ դիմակներ բաժանելու մասին

ԱԺ դահլիճի մուտքի մոտ ձեռնոց ու դիմակ ստանալու այս խստացումների իմաստը ո՞րն է. եթե մարդ կա հիվանդ, ասենք թող չգան, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հարց բարձրացևրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ոչ դիմակ ունի, ոչ ձեռնոց:

«Ինչի համար է այս խստացումը: Ձեռնոց են տվել, շորերս կեղտոտեցին այդ ձեռնոցները»,-ասաց նա:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Աշխարհում, այդ թվում Հայաստանում կա այդպիսի մի նոր համաճարակ՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված:

Այնպես է ստացվել, որ ասում են՝ ձեռնոցներն ու դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: Տվյալ դեպքում կարող են կանխել վարակի փոխանցումը ԱԺ պատգամավորներին եւ հետագայում շղթայաբար նրանց ընտանքի անդամներին եւ այլն:

Հիմա  ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է պատգամավորներին վերցնել դիմակ եւ ձեռնոց: կարող եք կրել, կարող եք ոչ:

Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ:

Ուզում եմ տեղեկացնել, որ ես արտակարգ դրություն մտցնելուց մի քանի օր հետո ասել եմ, որ այն բոլոր պատգամավորները, որոնք մտահոգություններ կունենան եւ կնախընտրեն չմասնակցել նիստերին, այդ բացակայությունները կհամարվեն հարգելի: Ես մինչեւ վերջին օրը գալու եմ աշխատանքի»:

  • Կիսվել: