երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կա՞ ինչ-որ մեկը, որը իլյուզիա ունի, թե Փաշինյանը կասի՝ գնացեք որոշեք, ես էլ մի կողմ կքաշվեմ. Խաչտրյանը՝ Գյումրիի մասին

Կա՞ ինչ-որ մեկը, որը իլյուզիա ունի, թե Փաշինյանը կասի՝ գնացեք որոշեք, ես էլ մի կողմ կքաշվեմ. Խաչտրյանը՝ Գյումրիի մասին

Գյումրիում, իշխանությունները հերթական իշխանազավթման փորձը արեցին, ինչպես որ մենք տեսել ենք ՏԻՄ ընտրություններում ամբողջ Հայաստանում։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Վարդենիսում իրենց ցանկալի մարդը չէր, ռեպրեսիաներ արեցին, Թալինում ռեպրեսիաներ, Բերդում ռեպրեսիաներ, Վանաձորում ռեպրեսիաների գագաթնակետ: Հիմա նույնը փորձեցին անել Գյումրիում, գյումրեցիները դրան չգնացին և ստեղծվեց մի իրավիճակ, որ այս իշխանությունների ռեպրեսիվ ծավալապաշտական քաղաքականության հետևանքն է։

Երկրորդը՝ Փաշինյանին հասցեին քննադատություններ եղան, որ գիշերվա կեսին մենակ որոշեցիր, SMS-ներ գրեցիր, հիմա ինքը դեմոկրատիա-դեմոկրատիա է խաղում, թե ես չեմ որոշում, Գյումրիում Փրայմերիզ կանցկացնենք, կորոշենք։ Կա՞ այս երկրում ինչ-որ մեկը, որը կարծում է, որ իրենք գնալու են Փրայմերիզի: Կա ինչ-որ մեկը, որը իլյուզիա ունի, թե Նիկոլ Փաշինյանը հանկարծ կասի՝ կուսակցականներ, գնացեք որոշեք, ես էլ մի կողմ կքաշվեմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է, որ գյումրեցիներն են որոշելու, Խաչատրյանն ասաց. «Գյումրեցիները որոշելու հնարավորություն կունենան, երբ լինի ընտրություններ։ Վերջիվերջո, եթե իրենց գյումրեցիների կարծիքն է հետաքրքրում, գյումրեցիները իրենց կարծիքը արդեն հայտնելի էին և «Բալասանյան դաշինքը» ստացել էր մեծամասնություն։ Այսինքն իրենք գյումրեցիների կարծիքով ընդհանրապես մտահոգված չեն, այլապես այս խայտառակությունը չէր լինի, որ արեց ՔՊ-ն սկզբից հրաժարվելով իր մանդատներից, հետո էլ քաղաքը հասցրեց կուլապսի եզրին»:

  • Կիսվել: