Ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ ունեցող պետությունը դատում է Արցախի ղեկավարներին՝ օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից. Օհանյան
Բաքուն այսօր շինծու դատավարություններ է սկսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ՝ օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ լինելու հանգամանքից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա, մասնավորապես, նշեց.«Ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մեկ դար ապրած պետությունը, որն ունի ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ, այսօր դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին։ Օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից, կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր ու վտանգավոր զիջումներ է կորզում»: