շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իտալիայում Հայաստանի դեսպանը շեշտել է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը

Իտալիայում Հայաստանի դեսպանը շեշտել է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը

2021 թվականի նոյեմբերի 20-ին Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը ելույթ է ունեցել Լեչչե քաղաքում, որտեղ Բենեդիկտյան միաբանությունում տեղի է ունեցել Լաուրա Էֆրիկյանի «Մի հայ ընտանիք» գրքի շնորհանդեսը։ 
 
Միջոցառումը կազմակերպել էր «Դիալոգո» միջկրոնական ասոցիացիան։
 
Խոսելով 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին՝ դեսպանը շեշտել է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը, հատկապես պատմական այս պահին, երբ Լեռնային Ղարաբաղի և նաև Հայաստանի հայերի նկատմամբ Թուրքիայի ցեղասպան միտումները դեռ շարունակվում են։

  • Կիսվել: