Իտալիայի Ռեջո Կալաբրիայի քաղաքապետարանի վրա ծածանվել է Հայաստանի եռագույնը
Ապրիլի 24-ի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ռեջո Կալաբրիայի քաղաքապետարանի՝ Պալացցո Սան Ջորջոյի վրա ծածանվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։



