շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը պահանջում  է ճանաչելՀայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը պահանջում է ճանաչելՀայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը պահանջում է ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Նա Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հցել, որտեղ ասվում է. «Ես սենատոր Կարլես Մուլետն եմ և միանում եմ այն անձանց, որոնք պահանջում են հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը։ Ամոթ է, որ միջազգային հանրության շատ երկրներ դեռևս չեն ճանաչել մեր նորագույն պատմության այս սև դրվագը։

Գիտենք, որ դժվար է վերականգնել հասցված վնասը, բայց գոնե կարելի է խուսափել նման երևույթների կրկնությունից: Պետք է փորձենք մոռացության չտալ այն և դատապարտել ու ճանաչել հայ ժողովրդի տանջանքները։ Այդ պատճառով ես միանում են հիշատակի այս օրվան և «Կոմպրոմիս» կոալիցիայի անունից ողջույններս եմ հղում հայ ժողովրդին, գրում է 1lurer.am-ը:

  • Կիսվել: