երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տավուշի թեմից պատասխանել են Փաշինյանին, թե քանի անգամ է պատարագ մատուցվել Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում

Տավուշի թեմից պատասխանել են Փաշինյանին, թե քանի անգամ է պատարագ մատուցվել Ոսկեպարի Սբ․ Աստվածածին եկեղեցում

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդրանում հնչեցրած հռետորական հարցին, թե քանի անգամ են մինչև վերջին զարգացումները հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։

Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ-ին, և եպիսկոպոսաց առաջին պատարագն է այդ ժամանակ մատուցել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։

 

Փաշինյանը, օրերս խորհրդարանում անդրադառնալով Ոսկեպարին հարակից 4 բնակավայրերն Ադրբեջանին հանձնելուն տեղի բնակչության դեմ լինելուն, անդրադարձել էր նաև հոգևորականների՝ Ադրբեջանի հետ սահմանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելելուն և տարածքներ զիջելուն դեմ արտահայտվելուն ու պնդել, որ նրանք այնտեղ «շոու-պատարագներ են մատուցում»։

«Էս որ մի քանի հոգեւորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել եւ քանի անգամ են այնտեղ պատարագ արել: Սա Stand-up է, ես չեմ հասկանում»,- ասել էր Փաշինյանը։

  • Կիսվել: