հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իշխանությունը սարսափած է «ՀայաՔվե»-ից․ Չալաբյան

Իշխանությունը սարսափած է «ՀայաՔվե»-ից․ Չալաբյան

Քաղաքացիները բարձր ակտիվություն են ցուցաբերում «ՀայաՔվե»-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա, սակայն, հայտարարեց, թե մարզերում, հատկապես Տավուշում ու Վայոց ձորում, մարդկանց ահաբեկում են, ասում են` եթե միանաք «ՀայաՔվե»-ին, կազատվեք աշխատանքից:

«Ես կարծում եմ, որ դա արդյունք չի ունենալու, վախի մթնոլորտը, որ ստեղծել է այս իշխանությունը, մեր աչքի առաջ ջարդվում է: Մենք տեսնում ենք, թե ինչ արագությամբ է տեղի ունենում մոբիլիզացիա «ՀայաՔվե»-ի շուրջ», - նշեց Չալաբյանը:

Ըստ նրׇա` իշխանությունը սարսափած է «ՀայաՔվե»-ից:

Չալաբյանը հակադարձեց ՔՊ-ականների կողմից տարածված թեզին, թե «ՀայաՔվե»-ն տանում է դեպի պատերազմ:

«Պատերազմի միակ մեղավորն այս իշխանությունն է, նրանք հրահրեցին 44-օրյա պատերազմը»,- ասաց Չալաբյանը:

  • Կիսվել: