շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իշխանությունը փորձում է թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն․ Քոչարյանը՝ արտակարգ դրության մասին

Իշխանությունը փորձում է թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն․ Քոչարյանը՝ արտակարգ դրության մասին

Կառավարությունը չի հասկացել, որ շատ լուրջ ընդդիմության կարիք ունի։ Այս մասին  այսօր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ երկրում ամենինչ կարող է շատ արագ փոխվել։

«Պետական ծառայության համակարգն ուղղակի զրոյացվել է։ Ընդդիմությունն ինչպե՞ս կվարվի, ընդդիմությունը կկարոնաղա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել։ Ինչքան իրենք թուլացնեն այս ընդդիմությանը, այդքան իրենք լինելու են ոչ արդյունավետ։ Երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր», - ասել է նա։

Ըստ նրա՝ իշխանությունը տեսնում է՝ իրավիճակը վատանում է և փորձում է թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն,

«Ու իմ մոտ հարց է առաջանում՝ արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համաճարակի, որովհետև չի երևում, որ սա որևէ կերպ համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է»։

Նա նշեց, որ քաղաքականության պայմաններում չլիներ իր նկատմամբ քրեական հետապնդումը, միևնույն է, նա պետք է վերադառնար քաղաքականություն․

«Եթե քաղաքականությունը տատանումներ չունենար, միգուցե, այո, բայց ես չեմ համարում, որ նախկին նախագահը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, հատկապես՝ իմ կենսագրությունն ունեցող նախագահը, կարող է անտարբեր մնալ, որևէ կերպ չարձագանքել կամ չփորձել ինչ-որ բան փոխել»։

  • Կիսվել: