ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի. Սիսակ Գաբրիելյան

Իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի. Սիսակ Գաբրիելյան

Հայաստանի գործող իշխանությունները որևէ քաղաքական ուժի պառակտելու խնդիր չունեն: Այս մասին այսօր ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե, ըստ մամուլում եղած որոշ հրապարակումների որոշ ուժեր  փորձում են պառակտել  ԲՀԿ-ն, որքանո՞վ է իշխանության մատը խառն այս գործում, նա ասաց.

«Ես չգիտեմ, թե ԲՀԿ-ն ինչ է հայտարարել և ով է իրենց պառակտում: Եթե իրենք են նման բան հայտարարել, միգուցե իրենք էլ տեղյակ լինեն, թե ով է իրենց պառակտում: Ասեմ, որ իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի: Առանց իշխանության էլ ով պառակտվելու է, պառակտվում է: Ժամանակի ընթացքում դա տեղի ունենում առանց իշխանության որևէ միջամտության»:

  • Կիսվել: