երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը». «Փաստ»

Իշխանության հերթական «իրավիճակային լուծումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական, իսկ ավելի ստույգ՝ ներիշխանական ու մերձիշխանական կոնգլոմերատում բավական ակտիվ քննարկվում է հակակոռուպցիոն դատարանների սեղծման թեման։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի մեջ բավական ակտիվ ընդգրկված են ՀԱԿ ներկայացուցիչները, ինչպես նաև, այսպես կոչված, «սորոսական» իրավաբանիրավապաշտպանները։ Հակակոռուպցիոն դատարանների հետ կապված՝ նշված խմբերի ներկայացուցիչներն ընդգծում են, որ դա ընդամենն իրավիճակային լուծում է և ոչ մի հստակ կարգավորում չի մտցնելու համակարգում, ասել է թե՝ սա համարում են իշխանության կողմից նախաձեռնված հերթական արհեստական օրակարգը, որը բերվել է առաջին պլան։ Մեր տեղեկություններով, արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչները շարունակում են առաջ քաշել այն թեզը, որ դատական համակարգի վեթթինգն անխուսափելի է և համակարգում «կարգուկանոն» մտցնող միակ գործիքակազմն է, մնացած բոլոր գործողությունները ֆեյք օրակարգ են։ Ի դեպ, նրանք բավականին ուշագրավ գործունեություն են սկսել նաև մարզերում, ուր փորձում են որոշակի հարցերի շուրջ հասարակական կարծիք ձևավորել, ընդ որում, հաճախ ոչ «հենց այնպես»:

  • Կիսվել: