հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իշխանափոխությունից հետո «Հարսանքի լեռներում, գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է. Սեյրան Օհանյան

Իշխանափոխությունից հետո «Հարսանքի լեռներում, գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է. Սեյրան Օհանյան

Իշխանափոխությունից  հետո «Հարսանքի լեռներում, գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ես նկատի ունեմ հետագա հաջողությունները և հաղթանակները, որոնք կբերեն այն իրավիճակին, որ վերականգնելու ենք  մեր ժողովրդի հաղթական ոգին: Աստիճանաբար, համապատասխան աշխտանքի արդյունքում պետ է ստեղծենք ազգային երաշխիքներ, վերականգել բանակը և ուժային կառույցները»,-ասաց նա:

Հարցին, թե լինելով պետական պաշտոնյա, ինչպե՞ս է իրեն հաջողվել Վահագնի թաղամասում ձեռք բերել շքեղ առանձնատուն, նաեւ ինչպե՞ս են նխկին պաշտոնյաները շեղ դղյակներ ձեռք բերել Մոնումենտում, եթե չի եղել կոռուպցիա, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, որ չի եղել կռուպցիա՞: Ես, օրինակ, կարող եմ ասել հետեւյալը. դուք եւ ձեր պատվիրատուները, նաեւ այսօրվա իշխանությունները  բանակային կյանքը վրածել են հասարակ կենցաղային մակարդակի եւ կենցաղային PR-ի: Այսօրվա  իշխանություններն ունեն բոլոր հնարավորությունները գնան ու պարզեն՝ ով ինչ ունի, օրինական է, թե օրինական չէ»:

  • Կիսվել: