կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեք Փոլետի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և իբրև դիտորդ վերջինիս անդամակցող ՀՅ Դաշնակցության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը, ադրբեջանի շարունակական ագրեսիան և միջազգային գործընկերներից ակնկալել առավել հասցեական ու գործնական արձագանք։

Առաջիկա երկու օրերին Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը շարունակվելու է Եվրոպական Խորհրդարանում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: