շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրենց թույնը, թարախը ամեն օր տեսնում եք, բայց չեք գտնի մի բան, որ Փաշինյանն ասի Ալիևի հասցեին․ Վարդանյան

Իրենց թույնը, թարախը ամեն օր տեսնում եք, բայց չեք գտնի մի բան, որ Փաշինյանն ասի Ալիևի հասցեին․ Վարդանյան

Հայի, հայկական ուժերի հանդեպ, մտածող ազդեցիկ մարդկանց հանդեպ իրենց թույնը, թարախը ամեն օր տեսնում եք, բայց չեք գտնի մի բան, որ Փաշինյանն ասի Ալիևի հասցեին։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Իրենց նպատակը զիջելն է, միայն թե պահպանեն իշխանությունը։ Հայրենիքը պետությունն է, Արագածի նկարը տանել սենյակում կպցնել և այլն։ Այս մարդիկ չունեն որևէ հայկականության հիմք։ Իրենց միակ նպատակը իշխանությունն է ու փորձելը այսօրվա խառը աշխարհին ծախել  իբր ժողովրդավարությունը, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ Վարդանյանն ասաց, որ չի ցանկանում դրանք մեկնաբանել։

«Ես չեմ էլ ուզում մեկնաբանել Ալեն Սիմոնյանին, անիմաստ է, որովհետև նա կրկնելու է այն, ինչ իրենց հանձնարարում է Փաշինյանը։ Եթե հիշում եք՝ երկու օր առաջ էլ  իմ մասին էր ասում՝ թևերը կշտած գալիս է և այլն։ Համոզված եմ, որ իրենց ներսում խոսակցություն են ունեցել, թե ինչու պարոն Վարդանյանի նախորդ ելութներին չեք արձագանքում։

Ես ասացի Ալեն Սիմոնյանին՝ ես ոտանավորներ չեմ գրում, ես գրում եմ բանաստեղծություններ, ոտանավորներ գրում է իրենց վարչապետը» - ասաց պատգամավորը։

  • Կիսվել: