շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Իրավունք»․ Թավշյա իշխանություններին դուր չի գալիս ԲՀԿ երիտթեւի ակտիվությունը, որոշ ներկայացուցիչների ԱԱԾ կհրավիրեն

«Իրավունք»․ Թավշյա իշխանություններին դուր չի գալիս ԲՀԿ երիտթեւի ակտիվությունը, որոշ ներկայացուցիչների ԱԱԾ կհրավիրեն

«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորին քաջ հայտնի է, որ գործող իշխանության թիրախում վերջին ամիսներին ԲՀԿ-ն է, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը։

Ինչպես տեղյակ են շատերը, գործող իշպանությունները սիրում են պարբերաբար թիրախավորել տարբեր քաղաքկան, նաեւ ոչ քաղաքական ուժերի, եթե խոսքը վերաբերում է այլակարծությանը։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ թավշյա իշխանություններին հիմա էլ դուր չի գալիս ԲՀԿ երիտասարդական թեւի ակտիվությունը։

Մեր տեղեկություններով՝ քննարկվում է ԲՀԿ երիտասարդական թեւի որոշ ներկայացուցիչների ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու հարցը»։

  • Կիսվել: