ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Իրավունք». «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին

«Իրավունք». «Իմ քայլը» խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում` համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով, եւ դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին, թե պետք է թույլ չտալ, որ նման հանձնաժողով ստեղծվի հիմա, որի իրավական արդարացումն են փնտրում: Երկար քննարկումներից հետո` միակ, այսպես ասած, հիմնավորումը գտել են արդեն հայտնի դարձած լոզունգը, թե համավարակն էլ պատերազմ է, եւ սխալ է այս ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Ինչո՞ւ ոչ հիմա եւ ի՞նչ կտա տեւական ժամանակ հետո` ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը, իշխանական շրջանակներն ունեն իրենց բացատրությունը: Ըստ նրանց, երբ բավական ժամանակ անցնի, մի շարք աղմկոտ խնդիրներ ու բացթողումներ էլ կմոռացվեն, ուստի` շատ ավելի հեշտ կլինի դրա տակից դուրս գալը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: