շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Իրավիճակը հեշտ չէ, ջանքեր են պետք»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

«Իրավիճակը հեշտ չէ, ջանքեր են պետք»․ Պեսկովը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

 Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը պահանջում է լրացուցիչ միջնորդական ջանքեր Ռուսաստանի Դաշնության կողմից: Մոսկվան կշարունակի նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը՝ Պեսկովը նշել է, որ «իրավիճակն իսկապես բարդ է», «պահանջում է լրացուցիչ ջանքեր» և ըմբռնում Երևանի և Բաքվի կողմից, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի «իրականացմանն այլընտրանք չկա»։

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, գլխավորապես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների իրագործման ջանքերը: Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ միասին: Մենք շարունակում ենք շփումները: Մենք աշխատանք ենք տանում մայրաքաղաքների հետ, նկատի ունեմ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքը», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: