շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Իրատես». Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մոռանում, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԵՏՄ-ից դուրս գալու որոշման նախագիծ էր ներկայացրել

«Իրատես». Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մոռանում, որ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԵՏՄ-ից դուրս գալու որոշման նախագիծ էր ներկայացրել

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե ժամանակ առաջ հետաքրքիր զարգացումներ են ընթացել Մոսկվայի հետ հարաբերություններում` Նիկոլ-Էդմոն-ռուսական կողմ «եռանկյունով»:

Ռուսական կողմը ոչ մի կերպ չի մոռանում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում ԵՏՄ-ից դուրս գալու որոշման նախագիծ էր ներկայացրել: Նիկոլը փորձել է ռուսներին բացատրել, որ իրենք դաշինքի մեջ են եղել երկու արեւմտյան ուժերի` «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ, վերջիններս կտրուկ պահանջ են դրել, որ նման որոշում լինի, ինքն էլ ֆրակցիայի ղեկավար էր, ստիպված ընդառաջ է գնացել, հանդես եկել որպես հիմնական զեկուցող, որպեսզի «նրանք ավելի անկանխատեսելի ու սուր բաներ չխոսեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

  • Կիսվել: