չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Իրատես»․ Հրաչյա Հակոբյանը խոսել է ոչ թե ապացուցվելիք դեպքերի, այլ արդեն իսկ հաստատված ապացույցների մասին

«Իրատես»․ Հրաչյա Հակոբյանը խոսել է ոչ թե ապացուցվելիք դեպքերի, այլ արդեն իսկ հաստատված ապացույցների մասին

«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է, որ օրերս հրապարակած տեսանյութում, որտեղ անդրադարձել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին ու նախկին իշխանությանը վերագրվող հանցագործություններին, խոսել է ոչ թե ապացուցվելիք դեպքերի, այլ արդեն իսկ հաստատված ապացույցների մասին:

- Որտեղի՞ց Ձեզ նման ապացույցներ:

- Տարբեր տեղերից:

 

- Բայց ոչ թե պատգամավորին, այլ իրավապահ համակարգին է բնորոշ նման տեղեկատվություն ձեռք բերելը:

- Եկեք հաշվի առնենք, որ ես ԱԺ պատգամավոր եմ եւ ունեմ որոշակի շրջանակ: Օրենքով ինչ տեղեկատվություն կարող եմ իմանալ, իմանում եմ:

- Այսինքն՝ դիմել եք իրավապահների ու ստացե՞լ եք այդ տեղեկատվությունը:

- Կրկնում եմ՝ ես ունեմ նման իրավունք:

- Ի՞նչ ճանապարհով եք տեղեկատվություն ստացել, պարոն Հակոբյան:

- Չեմ ուզում ասել՝ ինչ ճանապարհով: Ինչպես են լրագրողները հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտում, նույնպես եւ ես պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե որտեղից ինչ եմ իմացել:

- Այդ տեսանյութում խոսել եք բանակում տարիներ շարունակ զինվորներին «փչացած ռագու» տալու մասին, այդ տեղեկատվությու՞նն էլ եք սեփական աղբյուրներով ճշտել:

- Ոչ, այդ ամենն իմ աչքերով եմ տեսել: Տեսել եմ, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զինվորն ինչ սնունդով է սնվում, դա ճշտելու կարիք չկա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: