երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով.Փաշինյան

Իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով.Փաշինյան

Ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, մենք արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաճում է Հայաստանի 29,800 քկմ, իսկ Հայաստանն Ադրբեջանի 86,600 քկմ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հանդիպումն Ադրբեջանի ղեկավարի հետ ։ Ինչպես հիշում եք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդ նախագահի միջնորդությամբ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնանդրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաճում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքների համար», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ մայիսի 14-ին իրենք, ըստ էության, ևս մի քայլ կատարեցին և արձանագրեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես։ Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը», - հավելեց նա։

Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը, որը պետք է լինի միջազգային հանրության հետ համագործակցված։

«Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար, հետևաբար դա մեծապես կարագացնի Հայասատնի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Պիտի ընդգծեմ, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց, հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ», - նշեց Փաշինյանը։

Նա կրկին ընդգծեց, որ ՀՀ-ն պատրաստ է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն օր առաջ իրականացնել կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Մեկնաբանելով Շառլ Միշելի հայտարարության մեջ արձանագրված այն կետին, որով անդրադարձ է կատարվել գերիների և անազատության մեջ պահվող այլ անձնանց հետագա ազատ արձակմանն ու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանը, նա ընգծեց, որ այս հարցում նույնպես եղել է որոշակի ըմբռնում։

«Հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում», - շեշտեց վարչապետը՝ հիշեցնելով, որ առաջիկա հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ մայիսի 19-ին, Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով։

  • Կիսվել: