Իրանում սգո ցույց է անցկացվել (տեսանյութ)
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների, որոնք նախօրեին զոհվել են ավիավթարից:
Ցույցը տեղի է ունենում Թեհրանի Վալի Ասր հրապարակում, հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով:
Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը, որոնք վերադառնում էին Ադրբեջան կատարած այցից հետո։ Մայիսի 21-ին Թավրիզում տեղի կունենա մահացածների հրաժեշտի արարողությունը, որից հետո նախագահի մարմինը կուղարկվի Մաշհադ՝ նրա հայրենի քաղաք։